▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է տիկտոկերի «Հոնդա»-ն, դրա մոտ կայանված «BMW X6»-ն ու «Օպել»-ը հրկիզողը. պարզվել է պատվիրատուի ինքնությունը

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Սեպտեմբերի 26-ին հայտնաբերվել է սեպտեմբերի 24-ին Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկի հարևանությամբ գտնվող Կոմիտասի 46 շենքի բակում «Honda Kona», «BMW X6» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները հրկիզողը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, Արաբկիրի ոստիկանները 30-ից ավելի հասցեներում են եղել, իրականացրել են մի քանի օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ինչի շնորհիվ էլ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 23-ամյա Գուրգեն Տոնականյանը: Վերջինս սեպտեմբերի 26-ին Ադոնցի փողոցում հայտնաբերվել և գույքի դիտավորյալ վնասման անմիջական ծագած կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, այնտեղից էլ ներկայացվել Արաբկիրի քննչական բաժին:

Աղբյուրի տեղեկություններով, նա խոստովանել է արարքը: Պարզվել է, որ Տոնականյանն այդ արարքը կատարել է պատվիրատուի կողմից իրեն գումար տալուց հետո: Իրավապահները պարզել են նաև պատվիրատուի ինքնությունը: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չի հրապարակվում:

Թիրախում եղել է «Honda» մակնիշի ավտոմեքենան, որի սեփականատերը համացանցում հայտնի տիկտոկեր 45-ամյա Հասմիկ Կ.-ն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more