▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի դերասանի օգնությունը երգչուհի Լիլիթ Կարապետյանին

Asekose.am-ի «Փոփ Արտ» հաղորդման հերթական թողարկումը, որի   հյուրը երգչուհի  Լիլիթ Կարապետյանն էր և ով անկեղծացավ հեռուստատեսություններում սև ցուցակների առաջին հորիզոնականներում գտնվելու, իր և Սասունցի Դավիթի հարաբերությունների, իր ներկայիս գործունեության մասին, արձագանք է գտել շատերի կողմից:

Դիտելով  երգչուհու չափազանց անկեղծ հարցազրույցը` դերասան, ռեժիսոր, «Կարգին Սքեչ Շոու» ծրագրի նկարահանման խմբի տնօրեն Աշոտ Մելոյանը իր օգնությունն է առաջարկել Լիլիթ Կարապետյանին հետագա գործունեության ժամանակ` կատարելով հետևյալ գրառումը. «Պատրաստ եմ ԱՆՎՃԱՐ նկարահանել տեսահոլովակ, որում ես կարող եմ խաղալ ինչ որ դեր, ունեմ նկարահանման համար անհրաժեշտ զգեստապահարան, օգտակար կարող եմ լինել ադմինիստրատիվ գործերում` տնօրեն, տարածքների պայմանավորվածություն, որտեղ կցանկանա երգչուհին նկարել իր տեսահոլովակը: Աշխատել եմ տարբեր հեռուստատեսություններում որպես տնօրեն, պրոդյուսեր, ապահովում եմ և հագուստը և նկարահանման վայրերը, և ամեն ամենն` ինչ հարկավոր է սկեչ, քլիպ, կամ ֆիլմ նկարելու համար...Այսքանը....Պատրաստ եմ ԱՆՎՃԱՐ տրամադրել  հագուստները, իմ հնարավորությունները, մի խոսքով այն ամենը ինչ պետք լինի Լիլիթ Կարապետյանին տեսահոլովակ նկարելուն... Հարգանքներով՝ Աշոտ Մելոյան»:

Ձեզ ենք ներկայացնում հաղորդման ամբողջական տարբերակը

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more