▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է հետախուզման մեջ գտնվող Գեւորգ Կոստանյանի գտնվելու վայրը. սա կլոունադայի է նմանվում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հետախուզում» հայկական բացատրական բառարանով նշանակում է հետախուզել, փնտրել՝ գտնելու նպատակով: Իսկ ՀՀ Քրեական օրենսգիքի 259-րդ հոդվածով «Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը եւ վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելը»:

Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն նոյեմբերի 28-ին հետախուզում հայտարարեց նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ, որը մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Բայց բազմիցս հրապարակվել է, ինքը Կոստանյանն էլ մի քանի անգամ նշել է, որ Մոսկվայում է եւ դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն էլեկտրոնային փոստով Կոստանյանի դասախոսություններից լուսանկարներ է ստացել: Այսինքն՝ տեղորոշել, փորձել հայտնաբերել, թե որտեղ է Կոստանյանը, կլոունադայի է նմանվում, որովհետեւ հիմա չէ, որ հայտնաբերվել է նրա դասախոսությամբ զբաղվելու փաստը, հետեւաբար նաեւ գտնվելը վայրը։

Հենց առաջին օրերին Կոստանյանն ինքն է հայտարարել իր տեղի, զբաղմունքի ու դիրքի մասին: Ուրեմն ո՞ր լսարանի համար է հետախուզում հայտարարելու մասին ամպագոռգոռ այս հայտարարությունը:

Հ. Գ. Հիշեցնենք, որ Կոստանյանը հայտարարել էր, թե իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, բայց ինքը ՀՔԾ այսօրվա պետ Սասուն Խաչատրյանին օրինական հիմքերով կդատապարտի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more