▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է, թե ինչու է Ֆելիքս Ցվայերը դադարեցրել «Բայեր» - «Բորուսիա» հանդիպումը

ArmFootball.com-ը գրում է. Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Բորուսիան» Լևերկուզենիում մրցեց «Բայերի» հետ և հաղթեց 0:1 հաշվով:

Հանդիպման 67-րդ րոպեին գլխավոր մրցավար Ֆելիքս Ցվայերը անսպասելի դադարեցրեց հանդիպումը և գնաց դեպի հանդերձարան:

Գերմանական kicker-ը հայտնում է, որ տանտերերի գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդը դժգոհել է մրցավարի գործողություններից, վերջինս էլ մարզչին որոշել է հեռացնել տեխնիկական գոտուց: Շմիդը չնայած մրցավարի կայացրած որոշմանը ոչ միայն չի հեռացել տրիբունա, այլ շարունակել է իր դժգոհությունը հայտնել: Մրցավարը նույնիսկ խնդրել է «Բայերի» ավագ Կիսլինգին զրուցել մարզչի հետ, բայց ապարդյուն: Արդյունքում մրցավարը դադարեցրել է հանդիպումը: Որոշ ժամանակ անց կողմերը ընդհանուր հայտարարի են եկել և մրցավարը վերսկսել է խաղը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more