▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հազիվ թե Անդրանիկ Մարգարյանը հավանություն տար որդու ստախոսությանը

Երեկ Ազատության հրապարակի հանրաքվեին ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ելույթ ունեցավ և հայտնեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` փակ շուկան ապամոնտաժելու մասին հայտարարությանը հաջորդել է այդ շուկայի սեփականատիրոջ կողմից շինարարությունը վերսկսելը: Հայաստանում, կարծես թե, դժվար չի պատկերացնել, որ պետական պաշտոնյան առհասարակ, բարձրաստիճան պաշտոնյան` մասնավորապես, կարող են պարզապես սուտ խոսել: Այս երևույթը նույնիսկ սրբագործվել է` ճիշտն այն է, ինչ գրված է թղթի վրա, ոչ թե այն` ինչ իրականում ունենք: Երկրի նախագահը խոստացել էր, որ ԱԺ-ում մասնավոր գործունեությամբ զբաղվող պատգամավորներ չպիտի լիենեն: Այն, ինչ կա և ովքեր կան` դրանք կան իրականում, բայց հո թղթի վրա չկա՞ն: Այպես է ասում նախագահը և խորհուրդ է տալիս հավատալ թղթի վրայինին,-թղթի վրա գործարարների կանայք են, իսկ ԱԺ-ում` նրանց ամուսին գործարարները: Այս տրամաբանությամբ հնարավոր է, որ Տարոն Մարգարյանի ասածը «թղթի վրայինն է», այսինքն` հնարավոր է, որ քաղաքապետարանը փակ շուկայի անօրինական շինարարությունը «ապամոնտաժում է թղթի վրա»: Քաղաքապետարանը հավանաբր գործ գործ ունի թղթի հետ, ոչ թե` իրականության: Այս ամենն, իհարկե, տխուր է, վատ է, անբարոյական է, անիրավական է, անօրինական է, հակապետական է, հակամարդկային է, հակազգային է... Սակայն եթե իրոք փակ շուկայում վերսկսվել են անօրինական շինարարական աշխատանքները, Տարոն Մարգարյանը հավանաբար մեծ դժվարություն պիտի ունենար իր հոր` հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին այցելելու: Հազիվ թե նրա հայրը հավանություն տար որդու ստախոսությանը: Ես աշխատել եմ Անդրանիկ Մարգարյանի հետ: Իշխանության շրջանի իր բոլոր պրոբլեմների հետ միասին Անդրանիկ Մարգարյանին ստախոսության մեջ դժվար էր մեղադրելը: Դժվարանում եմ պատկերացնել, թե ինչպես է սուտ ասելուց հետո Տարոն Մարգարյանը նայում իր հինգ զավակների աչքերին: Գուցե սուտ չի ասել և սխալվում է Սաշուր Քալաշյա՞նը:  Հարգարժան ճարտարապետն այնքան հուզված էր երեկ: Նա այլ ելք այլևս չէր տեսնում և մտածում էր, որ Հայաստանի մշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգ քաղաքացիներն այլ ելք չի մնացել, քան գնալ և «իրենց մարմիններով» խանգարել շինարարության ընթացքը:

Հրանուշ Խառատյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more