▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԷՑ-ն ուզում են խլել. Գործի են անցել

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունն այսօր ԱԺ-ում քննարկում է «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները»։ Հրավիրվել են տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Մոտ 10 օր առաջ ՔՊ-ն նրանց կրկին կանչել էր ԱԺ՝ փակ ֆորմատով Վահե Ղալումյանի հանձնաժողովում քննարկման։

Գրել էինք, որ իշխանությունը քննարկում է ՀԷՑ-ը ռուսահպատակ Սամվել Կարապետյանից` «Տաշիր գրուպից» խլելու հարցը։ Վերջին շրջանում հաճախակի դարձած հոսանքազրկումները, հակառուսական տրամադրությունները նպաստում են այդ գործընթացին։ Նախ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում էին այդ հարցը բարձրացրել, թե ինչու պետք է ՌԴ քաղաքացին տնօրինի ՀՀ էլցանցերը, մենաշնորհ ունենա, ապա Բաղրամյանին ու Սանոսյանին էին հրավիրել: Բաղրամյանը փաստարկներ էր ներկայացրել, որից հետո թվում է՝ պետք է հարցը փակվեր:

Ասել էր, որ պետության աջակցության, ՀԷՑ-ը սուբսիդավորելու անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանան փոխել մաշված ենթակառուցվածքները:

Սակայն, փաստորեն, իշխանությունը որոշել է մինչեւ վերջ գնալ․ հիմա էլ բաց քննարկում են կազմակերպել, որ ՀԷՑ-ը խլեն սեփականատիրոջից, եւ դա անում են օրենսդիր մարմնի միջոցով։ Երեկ էլ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էր լայվ մտել, թե՝ էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրների մասին գրեք իմ էջում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more