▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հենց այս սցենարն է հիմա իրականացվում». Արթուր Խաչատրյան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրառումը. «Հայաստանում միջանցքի մասին խոսակցությունները մթագնեցին Արցախի շուրջ իշխանությունների ու միջազգային հանրության լռությունը։ Ադրբեջանին ինչ որ ճանապարհ կտրամադրվի, որով տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը կապահովեն ռուսները, ինչպես որ դա նախատեսված է նիկոլի կողմից նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթով։ Ադրբեջանցիք դա կկոչեն միջանցք, Հայաստանը կկոչի ճանապարհ։ Դա այդքան էլ կարևոր չի լինի, քանի որ միջանցքի սահմանում ուղղակի չկա։ Ադրբեջանը դա կներկայացնի որպես իր հաղթանակ, քանի որ Թուրքիան կկապվի Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ։ Հայաստանը դա կներկայացնի որպես իր հաղթանակ, քանի որ այդ ճանապարհի վրա չեն լինի ադրբեջանցի զինվորականներ և ողջունող պաստառներ (ինչպես որ Շուռնուխի ճամփի վրա)։ Մարդիկ դրանով կհրճվեն ու կմոռանան, որ Արցախի կարգավիճակի հարցը մոռացվեց ու նիկոլական Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի 86,600 քկ․մ․ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է Արցախը․․․ Ահա հենց այս սցենարն է հիմա իրականացվում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more