Ինչ հիասքանչ երիտասարդներ ունենք, մինչև հանրահավաքը խումբ-խումբ խոսում էին լուրջ թեմաներից, քննարկում այնպիսի հարցեր, որ մեր նորօրյա գիտական աստիճան ստացողները անգամ գաղափար չունեն: Զգացվում է, որ զարգացած ու կիրթ սերունդ է:
Ախր մի՞թե իշխանավորները չեն հասկանում, որ հենց այս սերունդն է Հայաստանի ապագայի երաշխավորը: Մի՞թե այնպես եք անելու, որ նրանք էլ հեռանան երկրից:Ես իմ կյանքի մեծ մասն արդեն անցել եմ ու բացարձակ իշխանությունների ապաշնորհությունից չեմ զարմանում, բայց այս երիտասարդները, ախր, ափսոս են: Գոնե դա հասկանո՞ւմ եք:
Ախր դուք ձեր ողջ կյանքում այս երիտասարդների մտահորիզոնի սահմաններին անգամ չեք կարող մոտենալ, էլ ուր մնաց հասկանաք, որ այսպիսի լկտի ձևով մարդու գրպանը մտնելը դա անգամ մեծապատիվ մուրացկաններիդ համար է ստորություն: