▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Հայաստանի հավաքականի մարզմանը

Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Ղազախստանի ընտրանու հետ ընտրական հանդիպմանը, որը կայանալու է մարտի 26-ին:

Ընտրանու ճամբարում է նաև հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով այսօր է միացել թիմակիցներին: Նա մասնակցել է Արթուր Պետրոսյանի գլխավորած հավաքականի այսօրվա մարզմանը:

Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մարզմանը մասնակցել են 22 ֆուտբոլիստներ։ Արտյոմ Սիմոնյանը դեռ չի ժամանել հավաքականի ճամբար, իսկ Արթուր Քարտաշյանը բաց է թողել մարզումը վնասվածքի պատճառով։ Նախավարժանքից հետո ֆուտբոլիստները աշխատել են հարձակման գծում գոլային պահերի իրացման վրա՝ շեշտը դնելով մեկը մեկի և երկուսը երկուսի դեմ խաղի վրա։ Դրանից հետո մշակվել են ստանդարտ իրավիճակների խաղարկումներ, իսկ մարզումն ավարտվել է երկկողմանի խաղով։

Ավելի վաղ կային տեղեկություններ, թե Հենրիխ Մխիթարյանն իբր վնասվածք ունի, քանի որ բաց էր թողել «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին հանդիպումը, որում մանկունյական թիմը պարտության էր մատնել «Միդլսբրոյին» (3-1):

NARUZLcPfs8

nQALl49KVJs

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more