▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի հետ դարձավ Իտալիայի չեմպիոն

Միլանի «Ինտերը» 20-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։ Ա Սերիայի 33-րդ տուրում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը մրցեց երկրորդ տեղում ընթացող «Միլանի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

«Ինտերից» աչքի ընկան իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին եւ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։

«Ինտերի» մեկնարկային կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դարձավ Իտալիայի չեմպիոն առաջին հայաստանցի ֆուտբոլիստը։ 

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ դարձել է նաեւ Իտալիայի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more