▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխն ու Յուրան շատ ջերմ հարաբերություններ ունեն, որևէ խնդիր չկա. Գյուլբուդաղյանց

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Մակեդոնիայի թիմի դեմ Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին:

«Իհարկե, տեսնում եմ այս իրավիճակից դուրս գալու ճանապարհը: Պետք է երկարաժամկետ ծրագիր սկսած մանկապատանեկան ֆուտբոլից, որպեսզի հավաքականում լինի մրցակցություն եւ խաղացողներն առաջադիմեն: Լավ օրվանից չէ, որ խաղացողները վատ մարզավիճակում են միանում հավաքականին:

 

 

Անկեղծ եմ ասում, որ հավաքականի ֆուտբոլիստների հարաբերություններում լարվածություն չկա: Հենրիխն ու Յուրան շատ ջերմ հարաբերություններ ունեն, որեւէ խնդիր չկա:

Մեր թիմի ավագն ամենաշատն է վազել նախորդ խաղում ու լավագույնն էր բոլոր ցուցանիշներով: Մխիթարյանն իր խաղով ապացուցում է, նա կյանք է դնում, որ գա եւ ուրախացնի բոլորիս: Երկրպագուների հետ հանդիպմանը Հենրիխն ասաց, որ հարգում է բոլորին եւ եկել է իր ազգին ուրախացնելու համար»,- ասաց Արմեն Գյուլբուդաղյանցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more