▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք եղավ մեր հաշվին մեզ լավություն անեք

Տարոնին ասում են` ֆունկցիաներդ պատշաճ կատարիր, բռնում զինծառայողներ ծնողներին ուղարկում է նրանց տեսության։
Եթե նա հավակնում է ՊՆ–ի ֆունկցիաները կատարել, պիտի խոստովանենք, որ վատ չէր` թանկանոց ավտոբուսներ` պազերի փոխարեն, մեկնում կենտրոնից` չարբախի զբոռնիի փոխարեն, գնալ–գալու ճանապարհին որակյալ սնունդ ծնողների համար... Ճիշտ է` ոչ թե ամիսը մեկ, այլ ընդհանուր առմամբ մի անգամ։
Մի րոպե՛... Բայց սա ի՞նչ կապ ունի քաղաքապետի ֆունկցիաների հետ։
Հիմա հարց` Տարոն ջան, դու փող չունեիր, որ նորմալ տրանսպորտով ապահովեիր քաղաքը, էնքան չունեիր, որ գները բարձրացնում էիր` առանց որակը փոխելու, էս որտեղի՞ց էդքան փող ճարեցիր` 600 հոգու հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհ ես տանում, կերակրում, մեդիային վճարում, որ ճոխ լուսաբանեն ավտոբուսներդ ու կողքի հետ քո դեմ անցնող բողոքի ակցիան անտեսեն...
Դե հանկարծ չասես, թե սակագինը պետք է բարձրացնել, որ տրանսպորտի որակը բարելավվի։ Ակնհայտորեն, դու փողի կարիք չունես։ Որակը բարձրացրու, հետո մենք կորոշենք ինչ անել։
Հա, ու չմոռանաս մանրամասն հաշվետվություն տալ, թե որտեղից ճարեցիր էդ գումարները` ՊՆ–ի ֆունկցիան կատարելու համար։
Կարծում եմ ՊՆ–ն էլ պիտի հաշվետվություն տա, թե արդյո՞ք ինքն է վառելիք տրամադրել, պազերով ամենամսյա այցը հանվե՞լ է էս ամիս եւ այլն։
Հերիք էղավ մեր հաշվին մեզ լավություն անեք, այ շուստրի հարիֆներ։

 

Ծովինար Նազարյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more