▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական անհամությունը «ամենասիրելի» մեր քաղաքապետի կողմից

Հերթական անհամությունը «ամենասիրելի» մեր քաղաքապետի կողմից: Տարոն Մարգարյանի կայացրած որոշման հիման վրա 2013-ի օգոստոսի 5-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները քանդել են Տիչինայի փողոցին հարող տարածքում «Մալաթիա» ջոկատի ազատամարտիկ Ներսիկ Նազարյանի կառուցած շինությունը, որովհետև այն տարածքը, որը 10 տարի շարունակ վարձակալելիս է եղել Ներսիկ Նազարյանը, վաճառվել է ինչ որ «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ին:
Արդյունքում, 10 տարվա ընթացքում ստեղծված մրգատու այգին ու տարածքում եղած ամեն ինչ քանդվել ու ջարդվել է: Ազատամարտիկն էթլ հայտարարել է, որ պատրաստվում է ինքնահրկիզվել բոլորի առջև: Չգիտեմ, գուցե Տարոնի պատկերացմամբ ավելի լավ Երևանը ենթադրում է ժողովրդի հարստահարում ու հալածում՝ հոգուտ տարբեր անհասկանալի ՍՊԸ-նների ու ՓԲԸ-ների, բայց մարդիկ չա չեն ընկալում ու չեն ընդունում: Գուցե ասեք, որ Մարգարյանը չէ միակ մեղավորը և ես ձեզ հետ կհամաձայնեմ, բայց վստահաբար, Մարգարյանը շատ բաներ կարար աներ, որ չի արել ու չի անում, իսկ թե ինչո՞ւ չի անում, «выяснит следствие» ինչպես ասում էին հին սովետական դետեկտիվներում:

Արմենակ ԱՌաքելականի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե Տարոն Մարգարյանը հանուն բիզնեսմենի քանդել է տվել ազատամարտիկի տունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more