▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական բոցը Orange-ից

Առաջին օրվանից օգտվում եմ ORANGE-ից:

2 տարի է օգտվում եմ Թիթեռը Orange-ի ամսական 6.000 դրամ (ինչպես ORANGE-ում են սիրում ասել) շփման ձևից: Վերցրել էի հեռախոս և 2 տարի ամսեկան մոտ 7.000-10.000 դրամ վճարում եմ: Այսօր որոշեցի երկարացնել պայմանագիրս և ինչպես իրենք են գովազդում ձեռք բերել նորաոճ հեռախոս բացառիկ գնով:

Երբ դիմեցի ORANGE,  ինձ ասեցին որ այդ նշված գներով հեռախոս ձեռք բերելու համար դուք պետք է նոր համար ձեռք բերեք, իսկ եթե ցանկանում եք ձեր հին համարով վերցնել հեռախոս,  ապա պետք է ավելի գումար վճարեք:

Ստացվում է` եթե ես 3 տարի եղել եմ ORANGE բաժանորդ,  հիմա արդեն ORANGE PREMIER բաժանորդ պետք է ավելին վճարեմ,  քան եթե նոր ցանկանամ դառնալ ORANGE բաժանորդ:

Նախ.

 
1.Ոչ մի գովազդում այդ մասին չի նշվում
2.Միթե° այս ամենը խաբեություն չէ
3.Այս ամենը արվում է, որպեսզի նոր բաժանորդներ ձեռք բերել
4.Հաշվի չի° առնվում 2-3 տարվա բաժանորդ լինելը
5.ORANGE-ում մտածում են, որ եթե նախկին բաժանորդները կարողանում են նորմալ մուծումներ կատարել` ուրեմն կարող են ավելին վճարե°լ
6.Ի°նչն է պատճառը  բաժանորդների հետ նման ձև վարվելու


P.S.

Հեթական բիզնես գովազդը,որը բաժանորդներին գցում է թյուրիմացության մեջ,հերթական գովազդը ինչը մեզ ստիպում է մեզ խաբված լինել :

 

Հրայր Ասլանյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more