▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական սկանդալը Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությամբ

Ուկրաինայում Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական միջադեպը: Երգչի թիկնապահներից մեկը շշով հարվածել է Կիրկորովին լուսանկարել փորձող լրագրողներից մեկի գլխին և վնասել ռեստորանի պատուհանը:
Ըստ Կիրկորովի մամլո խոսնակի` երիտասարդն իրեն ագրեսիվ է պահել և չի հեռացել Ֆիլիպի ճանապարհից:
«
Կիևում ունեցած մեծ համերգային ծրագրից հետո Ֆիլիպը ճաշել է ընկերների հետ, այնուհետև բարձր տրամադրությամբ դուրս է եկել ռեստորանից: Հանկարծ ինչ-որ երիտասարդ հայտնվել է նրա դիմաց և փակել ճանապարհը: Թիկնապահները փորձել են հեռացնել, սակայն նա ամեն կերպ ձգտել է հասնել իր նպատակին: Ես հարցրել եմ իրեն, թե ո՞ր լրատվամիջոցն է ներկայացնում, սակայն նա ինձ պատասխանել, որ իմ ի՞նչ գործ»: Նրա միակ նպատակը սկանդալն է եղել»,-ասել է մամլո խոսնակը: Ներկա պահին լրագրողը գտնվում է հիվանդանոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more