▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հերթական տուրիստական այց՝ «գործուղում» անվան տակ, որը երեւանցիների հաշվին միլիոններ է նստելու»

Հրապարակ-ը գրում է. Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 3 օր առաջ է վերադարձել Հռոմ այցից, եւ, ահա օրեր անց նա մեկնելու է հերթական գործուղմանը։

Հոկտեմբերի 8-ից 10-ը ներառյալ  Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաք են գործուղվում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության լրագրող Դավիթ Գալստյանը։ 

Այս գործուղման հետ կապված ծախսերն իրականացվում են Երևանի 2024 թվականի բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը: 

Սա հերթական տուրիստական այցն է «գործուղում» անվան տակ, որը, ենթադրելի է, երեւանցիների հաշվին միլիոններ է նստելու։ 

Ավինյանի եւ իր պատվիրակության՝ Հռոմ 3-օրյա այցը 5 միլիոն դրամից ավելի էր կազմել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more