▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթը հասավ «Գինի լից» երգին

***

Հերթը հասավ «Գինի լից» երգին. «Գինի լից» երգի կամավորը պետության չգոյության սիմվոլն է, կարծում է ՀՀ վարչապետը։ Ու հավելում` այսօր էլ կամավորներ կան, բայց նրանք «շոշափելի վարձատրություն են ստանում ՀՀ բյուջեից»։

Աժ-ում Փաշինյանը անդրադարձավ ընդդիմադիրների այն կարծիքներին, թե հերոսությունը սահման պահելն է, հերոսը` կամավորը․ «Սկզբունքորեն այս ընկալման մեջ ոչ մի սխալ բան չկա՝ այն տարբերությամբ, որ սահմանի պահպանությունը կամավորության հետ կապելը, իսկ հարկ վճարելը ընդամենը «օրենքով սահմանված գործունեության դրսևորում» դիտարկելը կամ դրան հակադրելը ինքնին ապապետական ընկալման հետևանք է։ Եթե խոսքը «Կեցցե մեր հայ կամավորը, գինի լից» երգի կամավորի մասին է, այդ կամավորը գոյություն ունի պետության չգոյության պայմաններում ու այդ կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի։ Այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր էլ կամավորներ կան, բայց նրանց գոյությունն ու անհրաժեշտությունը նույնպես պայմանավորված է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ․ «Բացի այդ, այսօրվա կամավորը «Ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ ՀՀ պետական բյուջեից շոշափելի վարձատրություն է ստանում կամավորության համար»,- ասաց նա։

Դիտեք նաև՝

«Այսօրվա մեր հավքական սոցիալ-մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է, մեր ենթագիտակցությունն է ապապետական»․- ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Կա պետություն, կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա պետություն, չենք լինի որպես հայ ժողովուրդ։ Ինչո՞ւ է մեր սոցիալ-հոգեբանությունը ապապետական։ Խնդիրն այն է, որ սոցիալ-հոգեբանությունը ձևավորվում է հարյուրամյակների ընթացքում։ Իսկ վերջին 600-ամյակում մենք միայն 35 տարի ենք անկախ պետության փորձ ունեցել, այսինքն մեր սոցիալ-մտածողության գենետիկան ձևավորվել է այն շրջանում, երբ չենք ունեցել պետություն, եղել ենք գաղութ, հպատակ, համայնք»,-ասաց Փաշինյանը։

***

ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով պատասխանատվության մասին, անդրադարձավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի ստորագրմանը․ «2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ասել եմ` այս պահին ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը և այս թուղթը ստորագրելու եմ, ու համարում եմ, որ ճիշտ եմ արել, ինչո՞ւ եմ արել՝ դա ուրիշ խնդիր է»,- ասաց նա՝ հավելելով, որ պահ է գալիս, որ դու պետք է ուղղակի վերցնես պատասխանատվություն։

***

«Փողի նկատմամբ մեր վերաբերմունքն էլ է ապապետական, քանի որ նրան վերաբերվում ենք երբեմն որպես արգահատանքի արժանի մի բան, երբեմն էլ՝ որպես պաշտամունքի առարկա։ Մինչդեռ փողը պետության տեսակետից ընդամենը կառավարման գործիք է, առանց որի պետություն գոյություն ունենալ չի կարող»,- ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մեր խնդիրը պետք է լինի փողից բարեկամ դարձնելը, ինչպես ավետարանմ է մեզ բոլորիս հորդորում։ Եթե ուզում ենք ուժեղ պետություն ումենալ, պետք հնարավորինս շատ փող աշխատենք, հարստացնենք մեր բյուջեն»,-ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այս առումով շատ համակարգային խնդիրներ կան, որից մեկն էլ հարկային օրենսգիրքն է․ «Մեր հարկային օրենսգիրքը ապապետական է։ Այն չի խրախուսում զարգացումը, չի խրախուսում ավելի շատ փող աշխատելը»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է ունենանք նոր հարկային օրենսգիրք, որը պետք է համապատասխանի Հայաստանի պետական շահերին։

***

«Ասում եք հերոսներին նսեմացրել ենք։ Ո՞ր հերոսներին ենք նսեմացրել, որ ավտոմատով մտնում, սրա-նրա ունեցվածքը բաժան-բաժան էին անո՞ւմ, էն որ զինվորի ուտելիքը իրենց շների, արջերի համար գողանո՞ւմ էին։ Եկեք ձև տանք, թե բոլորս ամեն ինչ մոռացել ենք»,- ԱԺ-ում պետբյուջեի նախագծի քննարկման եզրափակիչ ելությում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ընդդիմադիրների մեղադրանքներին։

***

«Հիմա էլ ընկել եք հեծանիվի հետևից, ասում եք՝ ինչո՞ւ ես հեծանիվ քշում, բա դրա համար ենք քշում, որ դուք էլ քշեք»,-դիմելով ԱԺ ընդդիմությանը՝ ԱԺ ամբիոնից ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ընկներներ, ես ձեր տների պատերի տակով եմ հեծանիվ քշում, այն ժամերին, որ ես քշում եմ, դուք քնած եք, ընդ որում՝ խորը։ Ծնգծնգացնում եմ՝ մի հատ վառվող լույս չկա, ավարտում եմ, դեռ խորը քնած եք»,- ասաց նա՝ հերքելով, որ իր հեծանիվ քշելիս մեքենաներ են կանգնեցվում, ճանապարհներ՝ փակվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more