▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր փաստեր մահվան մասին

Բնության մեջ կան երևույթներ, որոնցից խուսափելն անհնար է: Այդպիսին է մահը: Մահը հաղթահարելու ձգտումը արդեն մի քանի հարյուրամյակ է, ինչ հանգիստ չի տալիս մարդկությանը: Այնուամենայնիվ, մինչև օրս գտնված չէ հավերժ կյանքի էլիքսիրը, և մինչև այժմ էլ մարդիկ ապրում են ընդամենը մի քանի տասնամյակ: Ինչպես ասում են` մահը ոչ տարիք է հարցնում, ոչ սեռ, ոչ էլ պաշտոն: Նա գալիս է առանց դուռը թակելու` անցանկալի հյուրի պես, որին հետևելը պարտադի չէ, քանի որ, նա ինքն է հետևում մեզ` անկախ ամեն ինչից:
Եվ այսպես, փաստերով.

Մահացածներին թաղելու ավանդույթը ձևավորվել է դեռևս 350 հազար տարի առաջ: Դրա վկայությունն է Իսպանիայում հայտնաբերված 14 մետր խորությամբ մեծ փոսը` 27 նախամարդկանց կմախքներով:

Ամբողջ աշխարհում գոյություն ունի մահ բառի համարժեք մոտ 200 արտահայտություն: Դրանցից շատերը օգտագործվում են նաև մեզ մոտ, օրինակ` գրողի ծոցը գնաս, սև պատան հագնես, երեսդ կարեն արտահայտությունները:

Ոչ մի ամերիկացի 1951 թվականին չի մահացել ծերությունից: Իսկ Նյու Յորքում ինքնասպանություն գործոծների թիվը ավելին է, քան սպանվածներինը: 

Վերջերս Ամերիկայի կառավարության որոշմամբ հանվել է մահվան վկայականների դասակարգումը: Որի համաձայն` մահվան վկայականում չեն նշվում մահացածի մահվան պատճառները:

Մահը «գործի դնող կոճակը» համարում է թթվածնային անբավարարությունը, ինչից կարող են առաջանալ մկանային ջղաձգություններ:

Մահանալուց հետո երեք օրվա ընթացքում, մարդու օրգանիզմում առկա ֆերմենտները, որոնք մարդու կենդանության օրոք ապահովել են մարսողության պրոցեսը, սկսում են «ուտել» նրան: Մահացած բջիջները դառնում են սնունդ` մարդու որովայնում առկա բակտերիաների համար:

Յուրաքանչյուր տարի Ամերիկայում հուղարկավորության ժամանակ հող են ուղարկվում 827 600 գալոն (1 գալոն` 4,5 լիտր) զմռսված հեղուկ ֆորմալդեգիդ, մեթանոլ և էթանոլ: Իսկ դիակիզման արդյունքնում օդը լցվում է դիոքսինով (ուժեղ թույն), աղաթթվով և ածխաթթու գազով: Որպես այլընտրանք, շվեդական Promessa կազմակերպությունը, պատրաստվում է սառեցնել մահացածների դիակները հեղուկ ազոտի միջոցով, մանրեցնել և ստացված փոշին փակել եգիպտացորենից պատրաստված դագաղում: Նրանց պնդմամբ, այսպիսի «էկոլոգիապես մաքուր» թաղման արդյունքում, մարմինը շուտ է քայքայվում:

Հնդկաստանում Զրադաշտի հետևորդները մահացածների մարմինները թաղում են հողի վրա` գիշատիչ թռչուններին կեր:

Գիշատիչ թռչունները մահանում են սատկած անասուններ ուտելուց: Պատճառը վերջիններիս օրգանիզմում դիկլոֆենի առկայությունն է, ինչը օգնում է ընտանի կենդանիներին հեշտ հաղթահարել հիվանդությունները:

Վիկտորիա թագուհին պատվիրել էր, որպեսզի իրեն թաղեն իր ամուսնու` Ալբերտ արքայի լոգանքի խալաթով և նրա ձեռքի գիպսե վիրակապով:

Մադագասկարում ընտանիքները հանում են իրենց մահացած հարազատի ոսկորները և ի ցույց են դնում գյուղում անցկացվող արարողության ժամանակ, որը անվանում են «Famadihana», ինչից հետո հանգուցյալների ոսկորները փաթաթում են նոր սավանով և կրկին թաղում: Հին սավանը տալիս են զավակ չունեցող զույգի, որպեսզի դրանով ծածկեն իրենց անկողինը:

Եգիպտոսում 19-րդ դարում երկաթուղին ընդլայնելու ժամանակ, շինարարները հանել են մեծ քանակությամբ մումիաներ` լոկոմոտիվների համար որպես վառելիք օգտագործելու նպատակով:

Անգլիացի փիլիսոփա, գիտական մեթոդի հիմնադիր Ֆրենսիս Բեկոնը 1626 թվականին մահացավ թոքերի բորբոքումից: Մեծ փիլիսոփայի մահվան պատճառը ձյունով լցոնած հավն էր, ինչը թևի տակ դրած շրջում էր: Նա ուզում էր ապացուցել, որ թարմ հավը այդ կերպ սառեցնելով կարելի է պահել մեկ շաբաթ, և այն չի փչանա: Արդյունքում` սառեցրեց թոքերը և որոշ ժամանակ անց մահացավ թոքաբորբից:

Որպեսզի սաղմի օրգանները ճիշտ ձևավորվեն, որոշ բջիջներ պետք է «ինքնասպան» լինեն: Հակառակ դեպքում մարդիկ կծնվեն բադի ոտնաթաթերով:

Մասաչուսեթս նահանգից 1907 թվականին մի բժիշկ կատարեց փորձաքննություն, ինչի արդյունքում պարզվեց, որ մահանալուց հետո, մարդու մարմինը 21 գրամով պակասում է: Հետագայում դա ընդունվեց որպես փաստ: Եվ նույնիսկ վարկած կա, որ հենց այդքան է կշռում մարդու հոգին: Այդ փաստի հիման վրա նույնիսկ ֆիլմ է նկարահանվել՝ «21 գրամ»:

Եվրոպայում 19-րդ դարում շատ էին այն դեպքերը, երբ կենդանի մարդկանց սխալմամբ ընդգրկում էին մահացածների ցուցակում:

Ամերիակյի ազգաբնակչության 80%-ը մահանում է հիվանդանոցներում: 

Մարդու աշխարհ գալու օրից ի վեր մահացել է մոտ 100 միլիարդ մարդ: 

Մահը այնքան բնական է, որքան կյանքը: Եվ վաղ թե ուշ մեզանից յուրաքանչյուրը բախվելու է դրա հետ: Իսկ մինչ այդ, ապրենք լիարժեք կյանքով և գնահատենք յուրաքանչյուր օրն ու վայրկյանը:

 Աղբյուրը` charlesmagnussen.blogspot.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more