Լոս Անջելեսի բնակչուհին զրկվել է ձեռքերից և ոտքերից` սիլիկոնի փոխարեն մարմնում շինարարության մեջ գործածվող հերմետիկի ներարկման հետևանքով։
Պարզվում է, որ 46-ամյա Էյփրիլ Բրաունը դեռ մանկուց դժգոհ է եղել իր մարմնի կառուցվածքից: Դեռևս դպրոցում դասընկերները նրան ծաղրել են փոքր կրծքի և չափազանց տափակ հետույք համար։
2004 թվականին նա ստանում է այդքան փայփայած վիրահատության հնարավորությունը: Վարսավիրանոցը, որտեղ Էյփրիլը վարսահարդար է աշխատել, ծանոթացել է հաճախորդներից մեկի հետ, ով և պատմել է վիրահատական միջամտությունից առավել անվտանգ «սիլիկոնի ներդրման» մասին: Արդյունքում Էյփրիլը գնացել է այդ քայլին` այն էլ տնային պայմաններում, դրա համար վճարելով 650 ֆունտ ստեռլինգ:
«Հետույքս ժայռի պես պինդ դարձավ ու սևացավ: Ես հասկացա, որ ինչ-որ մի բան այն չէ ու դիմեցի բժշկի, որտեղ և պարզվեց, որ ներարկումների ժամանակ կենցաղային սիլիկոն են ներարկել, ինչը կիրառվում է ջրատարի հերմետիզացման համար կատարվող վերանորոգման և շինարարական աշխատանքներում»,-պատմել է բնակչուհին: Փոխանցում է lifenews-ը:
Արդյունքում կնոջ կյանքը փրկել հնարավոր է եղել հետույքի անդամահատումով: Վիրահատություններից մեկի ընթացքում, երբ հեռացնում էին իմպլանտները, վերքը վարակվել է, ինչի պատճառով էլ բժիշկները ստիպված են եղել հեռացնել Էյփրիլի վերջույթները։