▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղափոխության ժամանակ մարդիկ ճիշտ երազանքներ ունեին, կատարողին սխալ ընտրեցին. Նարեկ Կարապետյան

Հեղափոխության ժամանակ, կարծում եմ՝ մարդիկ ճիշտ երազանքներ ունեին և ինչ-որ փոփոխություն էին ուզում, բայց կատարողին սխալ ընտրեցին, ոչ թե երազանքներն էին սխալ, այլ՝ կատարողը: Այս մասին «Սյունյաց երկրին» տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Այս մարդը չկարողացավ ապահովել այդ թիմայնությունը, որովհետև նա թիմային գործիչ չէ, նա միանձնյա որոշում կայացնող է, ով ուզուրպացնում է ամբողջ իշխանությունը՝ թույլ չտալով ակտիվ գործիչներին Հայաստանում տեղ ունենալ»,- նշել է նա:

Խոսելով գալիք խորհրդարանական ընտրությունների մասին՝ Նարեկ Կարապետյանն ասել է, որ դա մեր երկրի՝ առաջիկա 30-40 տարվա զարգացման համար ամենակարևոր նշանակությունն ունի:

«Կարող է՝ 5-10 տարի հետո ուրիշ ղեկավարներ լինեն երկրում, բայց այս պահը որոշիչ է մեր երկրի զարգացման համար և նաև այն մարտահրավերների, որ վաղն ենք տեսնելու»,-հավելել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն more