▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղափոխությո՞ւն, գեղափոխությո՞ւն, թե՞ տեղափոխություն. Ռոլանդ Գասպարյանը չգիտի`ում հավատալ

Դիտեք նաև՝

«Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը, այս օրերին գտնվելով օվկիանոսից այն կողմ` ԱՄՆ-ում, տեղեկանալով երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին, իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել`«գեղափոխություն»: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Ռոլանդ Գասպարյանի հետ:

 - Երեկ տեղի ունեցած դեպքերից հետո ձեր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեցիք` գեղափոխություն: Կպարզաբանեք, ի՞նչ է նշանակում սա:

 Ուզում էի հիշել հեղափոխությունը. Սկզբում «հ» էր գրվում, մեր դեպքում «գ»-ը: Մինչև հիմա մտորումների մեջ եմ` ո՞րն է ճիշտը մեր դեպքում: Մի տարբերակ էլ կա, որ ո’չ հ-ով, ո’չ էլ գ-ով, այլ տ-ով, այսնինքն` տեղափոխություն:

 - Իսկ, առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերում ընդվզումներին:

Ես թքած ունեմ աջ ու ձախ անող շոումենների վրա, ովքեր, որ սարքել են այս «թատրոնը»: Բայց ուզում եմ խնդրեմ հենց այդ նույն սցենարիստներին, որ նկարահանումները առանց զոհեր անցկացվեն:

Ձեր հեղափոխությունները, տեղափոխությունները և գեղափոխությունները կլինի՞ առանց արյուն լուծվի:

- Իսկ չե՞ք կարծում, որ վերջապես գտնվել են մարդիկ, ովքեր կանգնել են ժողովրդի կողքին և սկսել են պայքարել նրանց հետ միասին:

Ես դեմ եմ բռնությանը: Բոլոր պատճառները, որոնց համար կարող է լինել բռնություն, ինձ համար արդեն հանցանք է` կատարված մարդկության նկատմամբ: Քաղաքական սուտը այնքան է ժողովրդին տվել «կուտը», որ արդեն չգիտենք` ո՞ւմ հավատանք և ո՞ւմ հետ գնանք:

- Իսկ հենց դուք պատրաստ կլինե՞ք լինել ժողովրդի կողքին:

Ես ժողովրդի կողքին չեմ, ես ժողովուրդն եմ: Եվ հենց դրա համար էլ սիրտս ցավում է ազգիս համար: Ինձ համար տարբերություն չկա «ակտիվիստին» վնաս  հասցրեցին, թե՞ ոստիկանին: Նրանք երկուսն էլ իմ նման մարդիկ են և այդ կեղտոտ քաղաքականության համար չպետք է տուժեն: Ես երբեք չէի պատկերացնի, որ երկրից այսքան հեռու կարող եմ տեղեկանալ իմ քաղաքից ու հուզվել հայ ազգի անպաշտպան լինելուց:

Ձեր մուռը ձեր գլուխը, ինչ ուզում եք արեք, մենակ ժողովրդին ձեռք մի տվեք:

- Իսկ ի՞նչ եք կարծում, մի օր վերջապես վերջ կդրվի այս ամենին:

Իրականությունը մերժելով` հույսով ապրում եմ:

 

Հեղինակ`Սաթենիկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more