▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեյդար Ալիևը նախընտրել է հայկական կոնյակ

Հեյդար Ալիևը 1997 թվ-ին հերթական այցն էր կատարել Ռուսաստան, որտեղ հանդիպումներից հետո նրան սպասվում էր հյուրասիրություն, որը, բնականաբար, ներառում էր նաև ոգելից խմիչքներ: Սակայն որքան էլ, որ տարօրինակ է հյուրընկալող կողմը որոշել էր  Ալիևին հայկական կոնյակ մատուցել: Այդ մասին իմանալով` ռուս լրագրող Ալեքսեյ Բենեդիտկովը կարգադրել էր հայկական կոնյակը հեռացնել և բերել ադրբեջանական կոնյակ: Ուշագրավն այն է, որ երբ Ալիևը ներս  է մտնում և տեսնում է, որ սեղաններին դրված են ադրբեջանական արտադրության կոնյակներ, իր պատվիրակության անդամներին հրահանգում է դուրս գալ, որից անմիջապես հետո հարցում է. « Իսկ հայկական կոնյակ չկա՞»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more