First Armenian Front-ը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: «Ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների՝ հարցազրույցներ տալու առաջարկին, տեղեկացնում ենք, որ երեկ ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ հնչած` ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջի մասին ցանկացած տեղեկատվություն, ինչպես նաև մեր հետագա քայլերը կհրապարակվեն «Առաջին հայկական ճակատ»-ի սոցիալական ցանցերի էջերում՝ հայտարարությունների տեսքով: Կարևոր ենք համարում նշել, որ հարցը վերաբերում է ֆուտբոլային ողջ հանրությանը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ֆուտբոլային կառույցներին աջակցության և հարցի վերաբերյալ մտահոգության համար։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա. ունենք քայլերի հերթականություն՝ կառուցողականից մինչև կտրուկ գործողություններ»,-ասված է հայտարարության մեջ։ Նշենք, որ երեկ՝ Հյուսիսային Մակդոնիայի հետ Հայաստանի խաղից հետո, որն ավարտվել էր 0-2՝ հօգուտ Հս. Մակեդոնիայի, պաշտոնից հեռացվեց մեր հավաքականի գլխավոր մարզիչ ՍԱլեքսանդր Պետրակովը, իսկ ՖԱՖ-ականները հավաքվեցին ՀՖՖ գրասենյակի մոտ՝ պազաբանումներ ստանալու համար պահանջելով հանդիպում Մելիքբեկյանի հետ: Հանդիպում այդպես էլ չկայացավ, իսկ ՖԱՖ-ականները հայտարարեցին, որ պահանջում են Մելիքբեկյանի հրաժարականը»: Դիտեք նաև՝ |
«ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա». FAF
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet