▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ»

Գյումրիի «Շիրակը» միացել է «Փյունիկի» և «Ուրարտուի» ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին։ Այս մասին հայտնում է Գյումրին ներկայանցնող ակումբի մամուլի ծառայությունը։

«ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ։ Բոլոր ուղղություններով բացարձակ ձախողումներից, ֆան-շարժումների ու հասարակության լայն շերտի հրաժարականի պահանջից հետո անգամ ՀՖՖ գործող վերնախավը հույս ունի պաշտոնավարել։

Իրականության զգացումի կորուստը ՀՖՖ ղեկավարների կողմից ավելի կխորացնի ճգնաժամը հայկական ֆուտբոլում և կարող է հանգեցնել ոչ միայն Պրեմիեր լիգայի ակումբների, այլ նաև նրանց մանկապատանեկան թիմերի առաջնություններից դուրս գալուն։

Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարներին ճիշտ գնահատել պահի լրջությունն ու օր առաջ հեռանալ՝ այդկերպ գոնե նպաստելով հայկական ֆուտբոլի առողջացմանն ու զարգացմանը»,- գրված է պաշտոնական հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more