▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ԱՎԾ. «Միգրացիոն տվյալների հրապարակումը չի ուշացվել»

ՀՀ Միգրացիոն ծառայությունը դեռ չի հրապարակել այս տարվա առաջին եռամսյակի ՀՀ ժամանումների և ՀՀ-ից մեկնումների վիճակագրությունը: Այս հարցի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ին ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը ասել էր, որ տվյալները պետք է տրամադրի ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, բայց դեռևս չի տրամադրել, քանի որ պատկերը «խայտառակ է»:

Այս կապակցությամբ ASEKOSE.am-ին  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գոհար Աշուղյանը պարզաբանեց, որ ԱՎԾ-ն մինչև ապրիլի 30-ը ժամանակ ունի` հրապարակելու վերոհիշյալ տվյալները: «Այսինքն`  մենք դեռ 4 օր ժամանակ ունենք»,- հավելեց Գ. Աշուղյանը:

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ԱՎԾ-ն մինչև ապրիլի 30-ը պարտավո՞ր է Միգարցիոն ծառայությանը տրամադրել այդ տվյալները, հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն տեղեկացրեց, որ նախկինում նման պարտավորվածություն եղել, բայց պայմանավորվածությունը փոխվել է: «Նախկինում ուղարկում էինք, բայց հիմա` ոչ: ՀՀ  ԱՎԾ  խնդրանքով,  սահմանային  էլեկտրոնային  կառավարման  տեղեկատվական համակարգում  2012թ.  2րդ  կեսից  սկսած  ծրագրային  արդիականացման  աշխատանքների ընթացակարգերով  պայմանավորված, այսուհետև  սահմանահատումների  վերաբերյալ  տվյալները  հրապարակվում են   ՀՀ  ԱՎԾ կայքէջում  «ՀՀ  սոցիալ տնտեսական  վիճակը»  տեղեկատվական  զեկույցի  շրջանակում` յուրաքանչյուր  եռամսյակին  հաջորդող  ամսվա  վերջին  աշխատանքային  օրը: Դրանք մենք նախօրոք չենք ուղարկում Միգրացիոն ծառայությանը, քանի որ պայմանավորվածությունն այսպիսին է` մենք տվյալները հրապարակում ենք մեր կայքի «Հրապարակումներ» բաժնում և բոլորը կարողանում են նշված տվյալները տեսնել հենց այդտեղ, այդ թվում` ՀՀ միգարացիոն ծառայությունը »,- բացատրեց Գ. Աշուղյանը:

Նա հավելեց, որ ԱՎԾ-ն միգարացիային վերաբերող տվյալները ձեռք է բերում ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից և դրանք համադրում սահմանային հատումների տվյալների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more