ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ անցած տարվա դեկտեմբերի 30-ին և 2014-ի հունվարի 13-ին հրապարակված հարցազրույցները լայն քննարկման առարկա են դարձել: Ամփոփելով անցած երեք օրերի ընթացքում ստացված հրապարակային և ոչ հրապարակային արձագանքները, հարկ ենք համարում գոհունակություն հայտնել դրանց ճնշող մեծամասնության ընդհանուր դրական պատկերի ու որակի կապակցությամբ: Ակնհայտ է, որ մարդիկ ճիշտ են ընկալել նախագահ Քոչարյանի մտահոգություններն ու գնահատականները, ինչպես նաև երկրի առաջ ծառացած հիմնախնդիրների վերաբերյալ հրապարակային տեսակետ հայտնելու բուն փաստը: Սա պատահական չենք համարում, հաշվի առնելով թե բարձրացված հարցերի արդիականությունը մեր երկրի համար, թե հանրության աճող հետաքրքրությունը Ռոբերտ Քոչարյանի կողմից պարբերաբար հնչեցվող հիմնավոր ու կշռադատված մոտեցումների նկատմամբ: Ի դեպ, 2rd.am կայքի՝ նախագահ Քոչարյանին ուղարկված 7 հարցերից 3-ը դեռ սպասում են իրենց պատասխաններին, ուստի առաջիկայում պետք է սպասել նոր հարցազրույցի:
Բնականաբար, նշված հարցազրույցները հեշտ կանխատեսելի հասցեներից քննադատության արժանացան: Դրանց մեծ մասին արձագանքելն ուղղակի ավելորդ ենք համարում: Թե հեղինակների անձը և թե նրանց արտահայտած մտքերի արժեքն այնպիսի բարոյական կատեգորիաների են պատկանում, որ դրանց պատասխանելը պարզապես արժանապատվության հետ խնդիրներ կառաջացնեին:
Հարկ է ընդգծել նաև, որ քննադատություն պարունակող արձագանքն, ըստ էության, ընդհանրական է մի առումով. չի ներկայացվել որևէ առարկայական հակափաստարկ: Կամ բարոյախրատական բնույթի անպատասխանատու հայտարարություններ են արվել, կամ էլ անտրամաբանական, նյութի հետ կապ չունեցող ու անցած տարիներին արդեն շահարկված ցածրորակ քարոզչության զինանոցի մտքեր են կրկին հնչել: Տրամաբանության հետ կապ չունեցող ելույթների թերևս ամենավառ օրինակներից է մեթան գազի երկրպագու պատգամավորի այն "բացահայտումը", թե Ռոբերտ Քոչարյանը այնքան ազատ ժամանակ ունի, որ հարցազրույցներ է տալիս: Եթե հանրապետության վարչապետը չորս ու կես ժամ է գտնում՝ ասուլիս անցկացնելու և Աստված գիտի, թե էլի ինչքան ժամանակ՝ գունազարդ հոդված գրելու, ապա պաշտոնաթող նախագահը միշտ էլ մի կես ժամ կգտնի 3-4 հարցի պատասխանելու համար:
Այսպիսին է մեր արձանագրած ընդհանուր պատկերը: Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել գործընթացին, և ըստ անհրաժեշտության՝ արձագանքելու նախագահ Քոչարյանի հարցազրույցների շուրջ ծավալված քննարկմանը: Մասնավորապես, առաջիկայում մանրամասնորեն կանդրադառնանք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հարցազրույցին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


