▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ իշխանությունը չի պատմում, թե ինչ եղավ Խոջալուից հեռացող խաղաղ բնակիչների հետ»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանն առավոտից կեղծ տեղեկությունների «պերեդոզ» է կազմակերպել Խոջալուի հայտնի իրադարձությունների վերաբերյալ, բնականաբար՝ սեփական քարոզչական հեքիաթի ու քաղաքական փաթեթավորմամբ:
Հայաստանի իշխանությունը, բնականաբար, ինչպես այս, այնպես էլ նմանատիպ այլ ադրբեջանական քարոզչական հարձակումներին լուրջ հակազդեցություն չի ապահովում:
ՀՀ իշխանությունը միջազգային հանրությանը չի ներկայացնում, թե ինչպես էին Խոջալու բնակավայրում ադրբեջանցի զինյալները որպես վահան օգտագործում սեփական խաղաղ բնակիչներին:
Իշխանությունը չի պատմի այն պարզ իրականությունը, թե ինչպես էին ադրբեջանական ստորաբաժանումները խոչընդոտում խաղաղ բնակիչների` հայերի տրամադրած հումանիտար միջանցքով մարտադաշտից դուրս գալու հանգամանքը:
Իշխանությունը չի պատմի, թե ինչպես անտերության մատնեց ադրբեջանական իշխանությունը Խոջալուից հեռացած սեփական քաղաքացիների ճակատագիրը:
ՀՀ իշխանությունը չի պատմում, թե ինչ եղավ Խոջալուից հեռացող այն խաղաղ բնակիչների հետ, ովքեր փորձեցին Ադրբեջան հասնել այդ պահին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Աղդամով ու ոչնչացվեցին ադրբեջանցի զինյալների կողմից:
Եվ վերջապես այս իշխանությունը չի խոսի այն մասին, թե ինչով էր կարևոր Խոջալուի` որպես Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի ուղղությամբ գործող կրակակետի ոչնչացումը և դրան ինչ կարևոր իրադարձություններ հաջորդեցին:
Այժմ Ադրբեջանի համար բացառիկ հնարավորություն է ՀՀ-ում ունենալ այնպիսի իշխանություն, որը կլռի ոչ միայն ադրբեջանական տոտալ գրոհների, այնպես էլ նախորդ շրջանում Հայաստանի ու Արցախի ունեցած նշանակալի իրադարձությունների վերաբերյալ»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more