▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ իշխանություններն Արցախը նվիրում են Ադրբեջանին, ինչը միջազգային հանրությունը չի ընդունում»․ ակցիայի մասնակից

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

«Դիմում ենք Արտաքին գործերի նախարաությանը, որպեսզի միջազգային հարթակներում բարձրացվի ԼՂ հարցը և այն բերվի օրակարգ»,- ԱԳՆ շենքի դիմաց ընթացող ակցիայի հիմնական նպատակը ներկայացրեց նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը։ Նրանք համանման պահանջով նամակը հանձնեցին ԱԳՆ-ին։ «Այն, որ ՀՀ իշխանությունները այսօրվա դրությամբ կոնկրետ խոչընդոտ են ԼՂ հարցի արդար լուծմանը, մենք դա տեսնում ենք։ Նրանք հարցը օրակարգից հանել են։ Կա ԼՂ խնդիր, և այդ հարցը միջազգային հանրությունը չի փակել, նշվել է, որ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հարցը պետք է քննարկվի և կարգավիճակի հարցը լուծվի։ Արցախից հրաժարվելը վտանգի առաջ է կանգնեցնում նաև ՀՀ-ին, ինչն այսօր տեսնում ենք։ ՀՀ իշխանություններն Արցախը նվիրում են Ադրբեջանին, ինչը միջազգային հանրությունը չի ընդունում։ Այստեղ պետք է հասկանան, որ պետք է պայքարենք Արցախի համար, որպեսզի ապահովենք ՀՀ անվտանգությունը։ Անհրաժեշտ է արցախցիների և համայն հայության համախմբումը»,- ասաց Արթուր Օսիպյանը՝ նշելով, որ նույն պահանջով նամակներ են հանձնվել նաև Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանատներ։ Նախաձեռնող խմբի անդամները պահանջում են հանդիպել ԱԳ նախարարի հետ, լրատվականների ներկայությամբ քննարկում անցկացնել՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է ԼՂ հարցի բարձրացումը վտանգ ներկայացնում ՀՀ-ի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more