▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են ԵՏՄ անդամ այլ երկրներում. «ՀԺ»

«Այս տարվա առաջին երկու ամիսներին պետական եկամուտների թերակատարման պատճառներից մեկն այն է որ այդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են ԵՏՄ անդամ այլ երկրներում, հիմնականում Բելառուսում եւ Ղազախստանում:

Եթե նախկինում երրորդ երկրներից ապրանքների մեծ մասը ծովով բերվում էր Վրաստան, հետո մաքսազերծվում Վրաստան-Հայաստան սահմանին, ապա ներկայումս Եվրոպայից դեպի ՀՀ ուղեւորվող բեռների մի զգալի մասը մաքսազերծվում է Բելառուսում եւ Ղազախստանում ու ՀՀ հասնում մաքսազերծված վիճակում: Ներմուծողները խուսափում են ապրանքը ՀՀ մաքսատանը մաքսազերծելուց, քանի որ Բելառուսում եւ Ղազախստանում Հայաստան ուղեւորվող բեռների մաքսազերծման ժամանակ չեն կիրառվում այսպես կոչված «հսկիչ գներ», ինչի շնորհիվ մաքսազերծումը ավելի էժան է ստացվում:

Խնդիրն այն է, որ ՀՀ մաքսային մարմինները ապրանքները մաքսազերծում են ոչ թե իրենց իսկական գներով, այլ հենց մաքսայինի սահմանած «հսկիչ գներով»: Ասենք՝ եթե դուք 3000 դոլարով մեքենա եք գնել Եվրոպայում, ապա ՀՀ մաքսային ծառայաթյունը համարում է, որ դուք մեքենան գնել եք 5000 դոլարով, եւ հենց այդ գնից էլ հաշվարկում է ձեր վճարելիք մաքսատուրքը եւ ԱԱՀ-ն: Ղազախստանում եւ Բելառուսում նման ավանդույթ չկա, եւ ապրանքները մաքսազերծվում են ըստ ներմուծողի ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more