▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում եթե դու «սեփական կատու» ունես, դու արդեն ընդդիմություն չես

«Աման գործ չունես մի քանի կոպեկ ունենք դրանից էլ կզրկվենք»  արտահայտությունը ինձ թվում է մեզանից շատերը բազմիցս հնարավորություն են ունեցել լսելու տարբեր մարդկանցից:

Հայաստանը ունիկալ է ամեն ինչում այդ թվում նաև ընդդիմության կոնտինգենտի հարցում. Քաղաքակիրթ երկրներում այս կամ այն ընդդիմության նախաձեռնողները քիչ թե շատ ապահով մարդիկ են, նրանք ստեղծում են ընդդիմադիր մի ֆորմացիա, որին հետագայում հարում են երկրի տարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչները:

Ճիշտն ասած մեր մոտ էլ սկզբում նախաձեռնող խումբը միշտ էլ բաղկացած է լինում քիչ թե շատ սոցիալապես ապահով քաղաքացիներից, սակայն հետո երբ նրանք տեսնում են, որ իրենց ղեկավարած ուժը սկսում է «աբառոտներ հավաքել» նրանք նույն ժողովրդական լեզվով ասած սկսում են «տվայտվել»:

Որպես կանոն նրանց մոտ հետևյալ հարցադրումներով միանգամից մտավախություն է առաջանում`«կարո՞ղ է շատ խորացանք, կարո՞ղ է որոշ մարդկանց դա իսկապես դուր չգալ, կարո՞ղ է զրկվենք մեր վերջին ունեցածից էլ»:

Հ.Գ Եթե այս ամենը հիմք ենք ընդունում, ապա կարող ենք գրանցել, որ մենք իրական ընդդիմություն ունենալու մեծ շանսեր չունենք, իհարկե եթե այն չձևավավորեն մեր երկրի մեծամասնության`ծայրաստիճան անապահով խավի ներկայացուցիչները, որոնք իսկապես կորցնելու բան չունեն:

Կարեն Թումանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more