Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հե՜յ, Նիկոլ, որտե՞ղ ես... Որտե՞ղ եք մանդատներով և մանդատները վայր դրած ՀՀ ԱԺ գործընկերներ... Որտե՞ղ եք «չպայքարող» Արցախին ոտքի կանգնելու կոչեր անող ու Արցախի «փոխարեն» պայքարող իմ թանկագին հայրենակիցներ... 7 օր Արցախը չի ընկճվում, չի թուլանում, քանզի հակառակ դեպքում գինը վճարման անդառնալի է լինելու, քանզի հասել ենք եզրագծին, որինց այն կողմ մեր մայր Հայաստանն է հանձնվում թշնամուն... Որտե՞ղ եք տասնյակ հազարներով Երևանում քայլող, փողոցներ փակող իմ պայքարող հայրենակիցներ... Ինչո՞ւ 7 օր պահանջում եք բոլորից, բայց ոչ գլխավոր պատասխանատուից... Ինչո՞ւ առ այսօր պահանջատեր եք բոլորից, բայց ոչ Նիկոլից... ՀՀ-ում գտնվող Արցախի պաշտոնյաներ, ինչո՞ւ ամեն տեղ եք, բայց ոչ Նիկոլի նստավայրի դիմաց... Հ.Գ. ի գիտություն «չիմացողների». Արցախն ու Հայաստանը հանձնում է Նիկոլը, նրան առ այսօր սատարողները, լռողները, «սպասողները»...»: Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝
|
«ՀՀ-ում գտնվող Արցախի պաշտոնյաներ, ինչո՞ւ ամեն տեղ եք, բայց ոչ Նիկոլի նստավայրի դիմաց»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet