▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում պլանշետներ ու բջջայիններ կարտադրեն.a1plus.am

a1plus.am-ի փոխանցմամբ` ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում իր խոսքը  սկսել է բարի լուրով, որպեսզի ամեն անգամ ընդդիմադիր պատգամավորներին չմեղադրեն բացասական տրամադրությունների համար: Նա նշել է,  որ քիչ առաջ մասնակցել է մի նիստի, որը վերաբերում է IT ոլորտին, եւ ուզում է հայտնել, որ ՀՀ-ում առաջիկա ամիսներին սկսվելու է պլանշետների ու բջջայինների զանգվածային արտադրություն, որը կարող է բերել «այ փադների» ու «այֆոնների» գների իջեցման: 

Ինչ վերաբերում է ԱԺ՝ այս տարվա վերջին քառօրյային, ապա նրա գնահատմամբ՝ այն անցավ բուռն, նորմալ ընթացակարգով քննարկվեց ընդդիմության՝ արտահերթ կարգով ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում էր «Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ»-ին. «Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ դժգոհության ալիքը պարտադիր քննարկման առարկա պետք է դառնա: ԱԺ-ն ու Կառավարությունը չեն ցանկանում լսել փաստարկներ, սակայն մեր այս քայլի ամենամեծ առավելությունն այն էր, որ պարտադրեցինք նրանց լսել մեզ ու ինչպես տեսաք՝ հակափաստարկներ չհնչեցին»: 

Պարոն Մինասյանն ընդգծել է, որ իրենց պայքարը շարունակելու են եւ ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթվա ընթացքում կավարտեն ՍԴ ներկայացնելու իրենց դիմումի մշակումը: «Օմբուդսմենն էլ մասնակցություն կունենա այս հարցում ու արդյունավետ քննարկում կունենանք ՍԴ-ում»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more