▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ շախմատի ֆեդերացիան կոչ է արել ՖԻԴԵ-ին՝ ռուսներին և բելառուսներին թույլ տալ մասնակցել մրցաշարերին

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) չպետք է կախված լինի Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) դիրքորոշումից ռուս և բելառուս մարզիկներին մրցումներին մասնակցելու հարցում։

Այս մասին ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում ընթացող ՖԻԴԵ-ի գլխավոր ասամբլեայում. փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Սեպտեմբերի 21-22-ը Բուդապեշտում ընթանում է ՖԻԴԵ-ի Գլխավոր ասամբլեան, որին կքննարկվի կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերին ռուսների և բելառուսների լիարժեք ընդունելության հարցը։ «Աշխարհում միշտ էլ եղել են պատերազմներ, և Ռուսաստանն ու Ուկրաինան միակ հակամարտությունը չեն: Ես չեմ ուզում երկրների անուններ տալ, բայց նրանք չեն պատժվել պատերազմներին մասնակցելու համար: Ինչ վերաբերում է ՖԻԴԵ-ին ուղղված ՄՕԿ-ի առաջարկություններին, ես չգիտեի, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն մեր ղեկավարությունն է, ինչո՞ւ պետք է լսենք նրանց։ Քաղաքականությունը շախմատ չէ, շախմատը ուրախություն է, երջանկություն»,- ասել է Լպուտյանը։ Հիշեցնենք՝ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից հետո ՖԻԴԵ-ն արգելեց ռուսաստանցիներին մասնակցել թիմային մրցումներին։

Սկզբնաղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more