Համացանցում երեկ և այսօր տարածվում է սուրճ արտադրող ընկերություններից մեկի տարիներ առաջ նկարահանած գովազդը, որը թերևս, բոլորին է հայտնի և որոշ ֆեյսբուքահայեր փորձում են պատասխանել այն հարցին, թե որ հայ կին պատգամավորն է նկարահանված այդ գովազդում: Իսկ այսօր նույն ֆեյսբուքահայերն արդեն գրում են, որ խոսքը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ-ի քարտուղար Նաիրա Կարապետյանի մասին է:
Գովազդում նկարահանված գեղեցկուհին, իսկապես, շատ նման է պատգամավորին, սակայն իրականում դա Ն. Կարապետյանը չէ: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Նաիրա Կարապետյանը՝ հավելելով, որ անգամ չի էլ տեսել նշված գովազդային տեսահոլովակը: