▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմա էլ Արթուր Ալեքսանյանն է թիրախավորվում». Արեգ Ավետյան

Օգտատեր Արեգ Ավետյանը գրում է. «Հիմա էլ Արթուր Ալեքսանյանն ա թիրախավորվում. իբր թե` նկարվելա Թաքցրունի հետ: Նախ, Թաքցրուննա իրա հետ նկարվել ու նկարը հրապարակել իր էջում: Համենայն դեպս, այդ նկարը ես չտեսա Արթուրի պաշտոնական էջերում: Երկրորդ՝ ի՞նչ պետքա աներ Արթուրը Թաքցրունին տեսնելիս: Պախկվե՞ր, չտենալո՞ւ տար, թե՞ հնարք կատարեր: Ամենացավալին էն ա, որ թիրախավորողներից որոշները հանրային դեմքեր են և ունեն տասնյակ հազարավոր հետևորդներ: Չտեղեկացվածներին տեղեկացնեմ, որ Արթուր Ալեքսանյանն անկախ Հայաստանի լավագույն մարզիկնա ու գործող մարզիկներից ոչ մեկ մոտ չի նրա հասած հաջողությունների նույնիսկ կեսին: Մենք ազգովի պետք ա սովորենք շնորհակալ լինել: Դա չի նշանակում, որ պետք ա կուռք սարքենք կամ նկարները կպցնենք մեր տան պատերին, այլ ուղղակի շնորհակալ ա պետք լինել պարգևած պահերի ու երկրի պատիվը բարձր պահելու համար: Երանի բոլորն Արթուրի պես նպատակասլաց, պարկեշտ ու աշխատասեր լինեին: Հաստատ կունենայինք հզոր Հայաստան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more