▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմա էլ չասեն՝ Երևանը դժբախտ ու դժգույն քաղաք է, մեզ պե՞տք է Երևանը»

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի կենտրոնում գտնվող` «Միսաք Մանուշյանի» անվան այգին հայտնվել է մթության մեջ։ Այն, որ Երևանի լուսավորության անվան տակ հսկայական գումարներ է դուրս գրում քաղաքային իշխանությունը, կասկած չունեմ։
Միակ մտավախությունս այն է, որ հիմա էլ չասեն՝ Երևանը դժբախտ ու դժգույն քաղաք է, մեզ պե՞տք է Երևանը։ Ի դեպ, սրանց մոտ ամեն ինչ թարս է, ցերեկային ժամերին հաճախ տեսնում ենք վառվող լապտերներ, իսկ երեկոյան ժամերին, փաստորեն, մթություն է տիրում։
Ակամայից հիշեցի 1990-ականները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more