▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա էլ դեղին գլխարկով ավանակներ` Մաշտոցի պուրակում

«Ա1+»-ը հայտնում է, որ այս պահին Մաշտոցի պուրակում Փակ շուկայի պայքարին միացել են ավանակները, որոնք կրում են դեղին գլխարկներ։

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներն այս պահին այգում չեն, իսկ Փակ շուկայի եւ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները չեն պատասխանում թղթակցի հարցերին։

Ավանակների տերերը պնդում են, թե իրենք ոչ ոքի կողմից էլ չեն, իսկ գլխարկների դեղին գույնը պատահական ընտրություն է։ Իսկ հաջորդ անգամ, ասում են, փղեր են բերելու։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ այգի էին բերվել ոչխարներ, որոնք, ըստ ականատեսների, կարմիրների՝ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներն էին բերել ու կենդանիների վրա դրել հակառակորդի՝ դեղինների գլխարկներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more