▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմա էլ՝ Հայաստանի 8 գյուղերի նկատմամբ տարածքային պահանջներ»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի հիմնական թեման, ինչպես որ ակնկալվում էր, Հարավային Կովկասում և, մասնավորապես, Արցախում ստեղծված ծանր իրադրությունն է։
Ի տարբերություն հեռախոսազրույցի առնչությամբ ֆրանսիական պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանցիներն իրեն հաղորդագրությունում ևս մեկ նախադասություն են մտցրել կապված Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի 8 գյուղերի (Տիգրանաշեն և այլն) նկատմամբ ներկայացրած տարածքային պահանջների մասին։
«Բնապահպանական պահանջներն» աստիճանաբար ընդլայնվեցին՝ Հայաստանն Արցախին կսպող միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն, Հայաստանի տարածքով միջանցք, հիմա էլ՝ ՀՀ 8 գյուղերի նկատմամբ տարածքային պահանջներ։
Ի դեպ, ադրբեջանական պահանջների հանրայնացումը բավականին տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանի հնարավոր ջանքերի և Հայաստանի նկատմամբ հավանական ագրեսիայի ուղղությունների մասին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more