▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմա հասկացա՞ք, թե ինչի է վրացական ֆուտբոլն այդպես հաջողակ»․ Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասում եք՝ վրացիներն ինչի՞ են ֆուտբոլը այդպես լավ խաղում, նայեք այս կամրջին։
Վրացիները նման կամուրջը կառուցել են 2 տարում և ծախսել ընդամենը 13 միլիոն դոլար։ Ցույց տվեք վերջին 6 տարում Հայաստանում կառուցված նման մասշտաբի գեթ մեկ կառույց։ Չկա՜։ Հզոր վարչապետի թիմը նույնիսկ հետիոտնի անցում չի կարողանում կառուցել։ Իսկ ինչի՞ կառուցել, երբ կարելի է նկարել, բոլոր մայրուղիների հերն անիծել ու զեբրագծեր գծել։
Հլա մի հատ նայեք սրանց Շուռնուխում կառուցման ժամանակացույցը և ծախսերի ծավալը։ Կամ Հարավ-Արևմտյան թաղամասում արդեն տասնամյակի մոտեցող մի քանի հարյուր մետրի ճանապարհաշինությունը։ Եվ այս ամենը համեմատեք Վրաստանում կառուցվող կամուրջների, թունելների ու արագընթաց ճանապարհների հետ։
Այ հիմա հասկացաք, թե ինչի է վրացական ֆուտբոլը այդպես հաջողակ։ Որովհետև երկրում ամեն ինչ ածանցյալ է պետական կառավարման որակից։ Երբ պետական կառավարումը բարձր որակի է, ապա երկրում և՛ սպորտն է զարգանում, և՛ մշակույթը, և՛ գիտությունը, և՛ կամուրջներ ու պաշտպանական գծեր են կառուցվում։
Մարդը 6 տարի է վարչապետ է աշխատում, բայց տարրական մենեջմենթի գիտելիք այդպես էլ ձեռք չբերեց։ Որակի կառավարում հասկացությունը չի տարբերում վերահսկողության հասկացությունից ու կարծում է, թե անորակ դպրոցներ կառուցվելու պատճառը ոչ բավարար վերահսկողության հետևանք է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more