▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմնական գումարս վաստակում եմ կոմերցիոն միջոցառումներին մասնակցելուց. Սիլվա Հակոբյան

Armstar.am-ը զրուցել է  Սիլվա Հակոբյանի հետ` իր անցած ճանապարհի, ապագայի պլանների, դրսի ու տեղական շոու բիզնեսի տարբերությունների մասին. Սիլվայի կարծիքով, այստեղ` Հայաստանում, արտիստների համար մեծ չեն աճելու և ստեղծագործելու հնարավորությունները. «Արտասահմանյան և հայաստանյան շոու բիզնեսի տարբերություններից մեկը հնարավորությունն է, եթե մենք էլ նրանց չափ հնարավորություններ ունենայինք, հիմա ավելի մեծ բեմերից հանդես կգայինք և մեր ճանաչվածությունն էլ ավելի մեծ կլիներ, ինչպես, որ նրանց դեպքում է»: Իհարկե շատ լավ կլիներ, որ Սիլվա Հակոբյանի և մյուս բոլոր արժանավոր ու տաղանդավոր երգիչ-երգչուհիների անունը թնդար արտասահմանում, ինչպես իրենցը` Հայաստանում: Հենց հնարավորությունների խնդիրն է նաև առաջ քաշում հարցեր, որոնց պատճառով երբեմն արտիստները հրաժարվում են որոշ սկզբունքներից. «Եթե նախկինում ես սկզբունքորեն հրաժարվում էի կոմերցիոն միջոցառումներին մասնակցելուց, ապա հիմա ես հասկանում եմ, որ իմ հիմնական գումարը ես հենց այդ ճանապարհով եմ վաստակում: Ի ուրախություն մեզ, այսօր այս ամենը բարձր մակարդակի վրա է դրված. հրավիրողները ոչ միայն լսում են քո երգերը, այլև գնահատում են քո ներկայությունն իրենց միջոցառմանը»:

 

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more