▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հին ՀՀՇ-ականները մնում են հին ՀՀՇ-ական

Հին ՀՀՇ-ականները մնում են հին ՀՀՇ-ական՝ դրանից բխող բոլոր հետևանքներով և ինչքան էլ կուսակցության անուն փոխեն՝ դառնան ՀԱԿ, թե Սիրամարգների Ազգային Ֆրոնտ, մեկ ա, լինելու են թա-լան-չի։
Ուրեմն, ՀԱԿ կուսակցությունների դաշինքը անցած տարվա ընթացքում ունեցել է մոտ 5 միլիոն դրամի եկամուտ, որից 3 միլիոնը հատկացվել է պետբյուջեից։ Ըստ տրամաբանության՝ այս գումարը պետք է եթե ոչ հավասարաչափ, ապա որևէ հարաբերակցությամբ բաշխվեր այն 10 կուսակցությունների միջև, որոնք մտնում են ՀԱԿ կուսակցությունների դաշինքի մեջ, բայց ՀՀՇ-ականներ դու ՀՀՇ-ականներ, 90-ականների լավագույն ավանդույթներով, պարզապես յուրացրել են այդ գումարը։
Մասնավորապես, փոխանցված գումարը նստել է ՀՀՇ (այժմ ՀԱԿ կուսակցություն) կուսակցության հաշվեհամարին, որը տնօրինվում է Արամ Մանուկյանի կողմից։ Այդ գումարից փայ են տվել միայն Դեմիրճյանի ՀԺԿ-ին, մի մասը փոխանցել են Եվրոպայի Լիբերալ դեմոկրատական և բարեփոխումների կուսակցություն որպես անդամավճար, իսկ մնացածը գրանցել են որպես մնացորդ և ոչ մեկին էլ չեն տվել։
Սա բնականաբար արդար բողոք է առաջացրել ՀԱԿ մյուս կուսակցությունների մոտ, և բանը հասել է Լևոն Բաշուն, բայց դե ինչպես ասվում է՝ воз и ныне там...
Աչքիս ՀԱԿ կուսակցության նոր կարգախոսը լինելու է «Քցենք, քցենք՝ մինչև վերջ», դե իսկ իրանց հետ համագործակցող ցանկացած ուժ պետք է հաշվի առնի, որ եթե չի ուզում տակ տալ, ինքն էլ պետք է առաջնորդվի «Քցենք, որ չքցվենք» կարգախոսով։
Կեցցե Լյովիկ Զուրաբյանը, Սերժի «Ինչքան ուզես, էնքան կխփենք» բանաձևը ամենալավը ինքն ա օգտագործում առայժմ։

Գրառումը «Ձկան Աչք» էջից

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more