▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հինը քանդելով չկարողացանք նորը կառուցել

Հինը քանդելով, մենք չկրցանք նորը կառուցել՝ ազգային-հայրենական մեր Արժեհամակարգին վրայ, ազգային Գաղափարականին վրայ: Ստեղծուած պարապութիւնը՝ շուտով, ծրագրուած ճարպիկութեամբ, եկան լեցնելու դուրսէն ներմուծուած, հայու հոգիին խորթ ու անհարազատ «արժէքներ», բարքեր, ապրելակերպի տարրեր, որոնք խաթարեցին, եղծեցին հայուն դիմագիծը, մեզ վերածելով ուղեկորոյս խառնամբոխի:

Վերածնած երկրի շունչն ու ոգին իմաստաւորելու փոխարէն, մենք շլացանք այդ կեղծ ու խաբեպատիր չարժէքներու փայլով, որ մոլորեցուց մեզ, հասցնելով մեզ հո՛ն, ուր որ ենք: Պիտի կարենա՞նք, թէկուզ ուշացումով, թէկուզ վիրաւոր եւ արնաքամ, նոր շունչ տալ վերածնութեան ոգիին, վերիմաստաւորել ու վերարժեւորել ազգի ու երկրի գոյիմաստը:

Երան Կոյումջյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more