Հայաստանի ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել Է. Շահնազարյանի մահվան պատճառը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը Տավուշի մարզի Կոթի գյուղից էր. գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ ամբողջ գյուղը ցնցված է: Գյուղապետին նույնպես փոխանցել են, որ հիվանդության պատճառով է մահացել ընդամենը մեկ շաբաթ ծառայած զինվորը: