▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիվանդանոցում մահացել է «Արարատի» նախկին հարձակվող Նիկոլայ Ղազարյանը

Երևանի թիվ 8-րդ հիվանդանոցում մահացել է Երևանի լեգենդար «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպես Նիկոլայ Ղազարյանը: Դեկտեմբերի  14-ին Նիկոլայ Ղազարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։

Լեգենդար ֆուտբոլիստը թիվ 8-րդ հիվանդանոց էր տեղափոխվել սիրտ թոքային անբավարածության ախտորոշմամբ և գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։

Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ցավակցություն է հայտնել ակումբի լեգենդար խաղացող Նիկոլայ Ղազարյանի մահվան կապակցությամբ։

«Մեծ ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը: Նա լեգենդար «Արարատ-73»-ի և հայկական ֆուտբոլի ամենասիրված ֆուտբոլիստներից էր:

Նիկոլայ Ղազարյանը 1973 թվականին «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1973 և 1975 թվականներին նվաճել է ԽՍՀՄ գավաթը:

1965-ից 1976 թվականներին ընդհանուր առմամբ «Արարատի» կազմում անցկացրել է 298 խաղի և դարձել է 67 գոլի հեղինակ:

Նիկոլայ Ղազարյանը ֆուտբոլասերների հիշողություններում կմնա իր հրթիռային արագությամբ մրցակցի պաշտպանությունը քանդելու ունակությամբ և իր մարդկային պարզ և բարի կերպարով:

Մեր ցավակցություններն ենք հայտնում Նիկոլայ Ղազարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more