▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հմի կարանք չէ՞ դուխով իրար հետ շփվենք...«ՉԻ»

«Երեկ կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստի ավարտից հետո բավական բարձր էր Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի տրամադրությունը: Նիստերի դահլիճից իջնող աստիճանների վրա նա, ողջագուրվելով Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանի հետ, ասաց. «Հմի կարանք չէ՞ դուխով իրար հետ շփվենք»: Մինչ Գուլոյանը կպատասխաներ, պատգամավոր Գրիգոր Մարգարյանը՝ Բելլաջիոյի Գրիշը, առաջ ընկավ՝ ասելով. «ոնց որ թե կարանք»: «ՉԻ» լրագրողը Մուրադ Գուլոյանից փորձեց մեկնաբանություն ստանալ, թե երբվանի՞ց չէին կարողանում շփվել միմյանց հետ, ինչին ի պատասխան պատգամավորը նշեց. «Մհերը մեր հարյուր տարվա ընկերն ա, միշտ էլ շփվում ենք, հանդիպում ենք, ինքը ուղղակի կատակ էր անում»»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Չորրորդ իշխանություն» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more