▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է՝ Մայդանի ցուցարարներին սպանել են վարձկան մարդասպանները. նախկին դիպուկահար

Ուկրաինայի ՆԳՆ նոր ղեկավարությունը քրեական գործ է հարուցել Կիևի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային սպանության գործով: Ըստ որոշ աղբյուրների՝ այդ հանցագործության մեջ ներգրավված են տասնյակ պաշտոնյաներ: Գրում է unian.net-ը և հավելում.

Համացանցում նոր տեսանյութեր են հայտնվել, որոնք փաստեցին դիպուկահարների առկայությունը:

 Ըստ կայքի՝ փետրվարի 20-ին շարունակվում էր ցուցարարների դիմադրությունը, սակայն ուժայինները շուրջ 2 գիշեր գրոհեցին բարիկադների դեմ: Այդ ժամանակ արդեն 20 մարդ զոհվել էր: Հաջորդ օրը Բերկուտը սկսեց նահանջել:  

Էլիտար ստորաբաժանման նախկին դիպուկահարի ենթադրությամբ՝  Բերկուտը հասկացել է, որ միգուցե կառավարությունը  խաբում է իրեն:   

«Հնարավոր է՝  տեղեկություն է տարածվել պատգամավոր Գենադի Մոսկալի հարցմանը  ՆԳ նախկին նախարար Զախարչենկոյի պատասխանի մասին: Նա նշել էր, որ Բերկուտին ոչ ոք չի ուղղորդել, նրանք գործել են ինքնուրույն:  Նրանք, հավանաբար, հասկացել են, և դա նահանջելու պատճառ է դարձել»,- նշել է նախկին դիպուկահարը:

Այդ գիշեր, սակայն, ավելի «կարևոր» դերը վերապահված էր դիպուկահարներին: Ո՞վ էր կրակում, որտեղի՞ց: Նոր տարածված տեսանյութում Բերկուտը նահանջում է: Ցուցարարները զինված են միայն փայտե մահակներով: Սպանվածները ևս անզեն էին:  Մեկ այլ տեսանյութում դիպուկահարների խոսակցության ձայնագրությունն  է: Զրույցից  պարզ է դառնում,  որ կար մարդկանց ուղղությամբ կրակողը մեկ ուրիշը: Բացի դրանից՝ նրանք հրաման ունեին կրակել միայն զինված մարդկանց վրա:

Նախկին դիպուկահարը վստահ է, որ անզեն մարդկանց վրա կրակել են վարձկան մարդասպանները:

«Այն հեռավորությունը, որից նրանք կրակում էին, հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք վարձկաններ էին, միգուցե նախկին մարզիկներ: Նրանց հեշտ էր գրավել, որ զբաղվեին այդպիսի անասնական գործով»:

Նրա խոսքով՝ դրանք կամ վարձկան էին, կամ այլ, բոլորովին ուրիշ ստորաբաժանում: Իսկ հայտարարություննները, թե կրակել են ցուցարարները, անիմաստ ու անհիմն են:

ՆԳՆ-ն արդեն քրեական գործ է հարուցել: Դիպուկահարների մասնակցությամբ տեսանյութերն էլ ապացուց կլինեն՝ պարզելու համար, թե ով կամ որ ստորաբաժանումն է կրակել մարդկանց վրա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more