▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավո՞ր է խաղերն անցկացվեն «Հրազդան»-ում` տոմսերի մի փոքր իջեցված արժեքով

Եվրո-2016-ի ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո բնականաբար քնարկումների և  տարակարծությունների պակաս չկար ֆուտբոլասերների եվ մասնագետների կողմից , սակայն ամեն դեպքում մեզ համար չափազանց կարեվոր էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիտարկումներն ու կարծիքն այս խաղի վերաբերյալ:

Նախևառաջ ուշադրության է արժանի այն փաստը, որ պարոն Հայրապետյանը կոնկրետ նշեց, որ մեր մարզչի գրանցած արդյունքներից գոհ չէ եվ հետագա խաղերի համար կոնկրետ պահանջներ են լինելու,ինչը նշանակում է որ մեզ առաջիկա հանդիպումներում այլեվս սխալվելու իրավունք տրված չէ:

Սա նշանակում է որ գոնե տնային հանդիպումներում մեր հավաքականը պետք է մտածի միայն երեք միավորի մասին:Այս դեպքում առաջնային պլան է մղվում երկրպագուների աջակցությունը ,որը մեզ իսկապես շատ կոգնի եվ այս պարագայում հարց է առաջանում` հնարավոր է արդյոք Հանրապետականի փոխարեն խաղերն անցկացվեն Հրազդան մարզադաշտում , տոմսերի մի փոքր իջեցված արժեքով:

Ըստ տրամաբանության այս պարագայում ավելի քիչ գնով ավելի շատ հանդիսականներ հնարհավորություն կստանան ձեռք բերել հանդիպման տոմսեր:

Ամեն դեպքում այս տարբերակը թվում է իրատեսական:

Ինչ վերաբերում է պորտուգալացիների դրսևորած պահվածքին,Հայաստանի հավաքականին մարզադաշտ չտրամադրելու,կամ ժամանակին մարզադաշտ չտեղափոխելու առումով ապա այդ ամենին մենք կպատասխանենք մեր խաղով մեր հարկի տակ:

Կարծում եմ` չի մոռացվել Հայաստան-Բուլղարիա պատասխան հանդիպումը:


Արթուր Մելիքյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more