▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգևորականները բողոքի երթով շարժվում են դեպի ՀՀ կառավարություն

ԳԱԼԱ-ն գրել է, որ «Ոչ գենդերային այլասերման» նախաձեռնության անդամները այս պահին հավաքվել են Թամանյանի արձանի հարեւանությամբ: Նախաձեռնությանը միացել են նաեւ մեծ թվով հագեւորականներ, ովքեր իրենց դժգոհությունն են արտահայտում ՀՀ կառավարության կողմից արդեն մեկ անգամ փոփոխության ենթարկված գենդերային օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Նախաձեռնությունը որոշում կայացրեց բողոքի երթ անցկացնել՝ քայլելով դեպի ՀՀ կառավարության շենք: Այնտեղ նրանք պատրաստվում են նամակ հանձնել ՀՀ կառավարությանը:

Հայ առաքելական եկեղեցու սպասավորները ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել են, որ իրենք դեմ չեն սեռերի հավասարությանը, քանի որ մարդն ի ծնե ազատ է եւ հավասար, բայց նրանք դեմ են «գենդերային այլասերմանը», նրանք ասել են, որ դեմ են միասեռականությանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more