▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգու հիվանդություն ունեն ժողովուրդները, երբ բողոքում են իրենց հայրենիքից.Գարեգին Նժդեհ

 «Հոգու հիվանդություն ունեն ժողովուրդները, երբ բողոքում են իրենց հայրենիքից»:

   «Պիտ պարտվի, պիտ մեռնի կեղծիքը մեր կյանքում, որ ապրի մեր ժողովուրդը»:

   «Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը»:

Գարեգին Նժդեհ

1955 թ. դեկտեմբերի 21-ին մահացել է  հայ ազգի նվիրյալ զավակ, իր ամբողջ կյանքը ազգին ու ազգի պաշտպանությանը նվիրած, մեծ զորավար, քաղաքական գործիչ, փիլիսոփա Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Գարեգին Նժդեհը:

Նա ծնվել է 1886 թ-ին՝ քահանայի ընտանիքում,  Նախիջևան  գավառի  Կզնուտ  գյուղում։  Եղել է ընտանիքի չորրորդ երեխան։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո՝ Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում: Ուսումը շարունակել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միացել է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքել է համալսարանը ու ամբողջովին նվիրվել  հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` լինելով զորավար  Դրոի օգնականը,  1918 թվականի գարնանը վարում է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն է տալիս նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնել Ալեքսանդրապոլ: Միաժամանակ իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։ 

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918 թ վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919թ. օգոստոսից՝ ԿապանիԱրևիքի և Գողթանի(Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։ 1920թ.-ի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարով Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից։ Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։  Մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի հետ մինչև 1921թվականը, նա միայն լքում է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո, ըստ որի, Սյունիքը մնալու էր Հայաստանի կազմում։ 1921 թ-ին Նժդեհն իր զինակիցներով անցնում է Պարսկաստան։ Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռանում է Բուլղարիայում։

1947 թ.-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։ 

1953 թվականին, Նժդեհն ու Դևեջյանը Երևանի բանտից համատեղ նամակ են գրում Ս. Վրացյանին` (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր) հորդորելով նրան մերձենալ ռուսներին՝ հակաթուրքական հողի վրա։ Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չեն գտնում նամակն ուղարկել և այն մնում է որպես միայն փաստաթուղթ։

Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիրի բանտ, ուր և մահանում է 1955 թ-ի դեկտեմբերի 21-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more