▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոպար այսպես, հոպար այնպես. Գյուղացիները գյուղնախարարին չեն ճանաչում

 

«Հարուստն ավելի է հարստանում, աղքատն` ավելի աղքատանում: Հողի 60-70 տոկոսը դեգրադացվել է, սպասվում է անապատացում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով գյուղատնտեսության մասին` ասաց  «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը:

Խոսելով իրականացվող ծրագրերի մասին`Սարգիս Սեդրակյանը նշեց, որ պետք է հրապարակային գործեն, ասեն, թե գումարն ուր է գնացել, գյուղացին պետք է իմանա այդ մասին .

«Ուսումնասիրել եմ` նույն մարդիկ են, նույն ծրագրերը, նույն ՀԿ-ները»,-փաստեց բանախոսը` նշելով, որ արդյունքում գյուղացին փախչում է անվստահությունից:

«Գյուղացին ասում է` ինչ ուզում, անում են, մենք ինչ կարող ենք անել: Գյուղացին անգամ գյուղնախարարին չի ճանաչում, ով պետք է միշտ գյուղեր այցելեր: Մարդիկ չեն ճանաչում նրան, ասում են` հոպա’ր այսպես, հոպար այնպես»,-վկայում է Սարգիս Սեդրակյանը:

Բանախոսը կարևորեց միասին նստելն ու հարցի լուծում գտնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more